«Ինտերը» պատրաստ է վաճառել պաշտպան Ստեֆան դե Վրեյի տրանսֆերը

«Ինտերը» պատրաստ է այս ամռանը վաճառել պաշտպան Ստեֆան դե Վրեյին: Միլանյան ակումբը ցանկանում է 30-ամյա խաղացողի տրանսֆերի համար ստանալ 20 միլիոն եվրո, հայտնում է TMW-ն։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ միլանյան ակումբը չի երկարաձգի պայմանագիրը պաշտպանի հետ։ Հոլանդացու գործող համաձայնագրի ժամկետը «ներաձուրիների» հետ ավարտվում է 2023 թվականի հունիսին: 

Նշվում էր, որ Դե Վրեյի տրանսֆերով հետաքրքրված են «Նյուքասլը» և «Թոթենհեմը»: Հիշեցնենք, որ լոնդոնյան ակումբն այժմ մարզում է «Ինտերի» նախկին գլխավոր մարզիչ Անտոնի Կոնտեն։

2021/22 մրցաշրջանում պաշտպանը Սիմոնե Ինձագիի թիմի կազմում անցկացրել է 31 հանդիպում և դարձել 1 գոլի հեղինակ։