«Ինտերը» դեռևս հույս ունի համոզել վինգեր Իվան Պերիշիչին նոր պայմանագիր կնքել, սակայն ակումբը չի կարող բավարարել ֆուտբոլիստի ֆինանսական պահանջները:
Goal-ը, հղում անելով Calciomercato-ին, հայտնում է, որ խորվաթ ֆուտբոլիստը պահանջում է 3 տարվա պայմանագիր՝ 5 միլիոն եվրո աշխատավարձով, մինչդեռ «Ինտերն» առաջարկում է երկամյա համաձայնագիր և տարեկան 3,5 մլն. եվրո աշխատավարձ, որը բոնուսների հետ միասին կարող է հասնել 4 միլիոնի:
Նշվում է, որ միլանյան ակումբում սկսել են դիտարկել Պերիշիչին փոխարինելու տարբերակներ: «Ներաձուրիների» թեկնածուների թվում են Ֆիլիպ Կոստիչը («Այնտրախտ») և Ռամի Բենսեբայնին (Մյոնխենգլադբախի «Բորուսիա»):