«Բարսելոնայի» կիսապաշտպան Գավին ակնկալում է, որ ակումբը բավարարի իր ներկայացրած պահանջները, որպեսզի երկարաձգի գործող պայմանագրի ժամկետը: Ֆուտբոլիստի և «Բարսայի» միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը:
Իսպանացին կատալոնական ակումբի ղեկավարությունից պահանջում է ավելի բարձր աշխատավարձ, քան հիմա ստանում է:
Ինչպես հայտնում է Sport-ը՝ ինքը ֆուտբոլիստը չի ցանկանում հեռանալ թիմից, բայց եթե նրա պահանջները չբավարարվեն ապա նա պատրաստ կլինի դիտարկել այլ ակումբ տեղափոխվելու տարբերակներ։
Նշենք, որ երիտասարդ Գավիի ծառայություններով հետաքրքրված են Պրեմիեր Լիգայի շատ ակումբներ, որոշ թիմեր արդեն կապ են հաստատել իսպանացու գործակալի հետ, որպեսզի քննարկեն հնարավոր տեղափոխությունը: