Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) ներկայացրել է 2022 թվականին Քաթարում կայանալիք Աշխարհի առաջնության պաշտոնական գնդակը, հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Գնդակը ստացել է Ալ Ռիհլա անունը, որը արաբերենից թարգմանաբար նշանակում է «ճանապարհորդություն»։