Դենիս Զաքարիան վերականգնվել է վնասվածքից

«Յուվենտուսի» կիսապաշտպան Դենիս Զաքարիան ապաքինվել է ձախ ազդրի ազդրի վնասվածքից, հայտնում է Football Italia-ն։ 25-ամյա ֆուտբոլիստը խաղադաշտ դուրս չի գալիս փետրվարի 26-ից։

Աղբյուրի փոխանցմամբ՝ սպասվում էր, որ Զաքարիան ավելի շատ կբացակայի, սակայն վերականգնումը հաջող է անցել, և ֆուտբոլիստը լիովին ապաքինվել է։ Այսպիսով, շվեյցարացին պատրաստ կլինի խաղալ «Ինտերի» դեմ Իտալիայի առաջնության 31-րդ տուրի հանդիպմանը։

Զաքարիան թուրինյան ակումբին միացել է 2022 թվականի հունվարին։ Իտալիայի առաջնությունում կիսապաշտպանը հասցրել է մասնակցել 3 հանդիպման՝ դառնալով 1 գոլի հեղինակ։