Դավիդ Ալաբան ուզում է Մադրիդի «Ռեալում» տեսնել իր նախկին թիմակցին

Մադրիդի «Ռեալի» պաշտպան Դավիդ Ալաբան  իր նախկին թիմակից Սերժ Գնաբրիին խորհուրդ է տվել տեղափոխվել մադրիդյան ակումբ՝ հայտնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

Ֆուտբոլիստները հիանալի հարաբերություններ ունեն ՝ ինչը ֆուտբոլիստը փորձում է օգտտագործել:

Ըստ աղբյուրի՝ Գնաբրին դժգոհ է Յուլիան Նագելսմանի օրոք թիմում իր դերից։

Այնուամենայնիվ, կողմերը դեռ չեն բանակցում:

Գնաբրիի պայմանագիրը «Բավարիայի» հետ կավարտվի 2023 թվականի ամռանը։

Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա գերմանացին «Բավարիայի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 36 հանդիպում՝ դառնալով 13 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: