Չեմպիոնների Լիգայի՝ «Չելսիի» դեմ խաղում «Ռեալը» կարող է գլխավորել Անչելոտտիի որդին

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտտի որդին՝ Դավիդեն կարող է գլխավորել թիմը առաջիկա խաղերում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։

Դա պայմանավորված է իտալացի մասնագետի հիվանդությամբ, ով այսօր (մարտի 30-ին) կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել։

Անչելոտտին բաց կթողնի թիմի հաջորդ հանդիպումները, իսկ նրան կփոխարինի որդին, ով ակումբում նրա օգնականն է։

Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի «Չելսի» – «Ռեալ» առաջին հանդիպումը տեղի է ունենալու ապրիլի 6-ին՝ Լոնդոնում։