«Բետիսը» որոշում է կայացրել Հեկտոր Բելերինի ապագայի վերաբերյալ

«Բետիսի» պաշտպան Հեկտոր Բելերինը, կվերադառնա «Արսենալ», հայտնում է ABC Sevilla-ն։

«Բետիսի» մարզական տնօրեն Անտոնիո Կորդոնը հայտնել է, որ ակումբը՝ Բելերինի հետ մշտական ​​հիմունքներով պայմանագիր կնքելու մասին չի բանակցել:

Այսպիսով, 27-ամյա պաշտպանը ամռանը կարող է վերադառնալ լոնդոնյան ակումբ։

Ընթացիկ մրցաշրջանում նա «Բետիսի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում կատարել է 4 գոլային փոխանցում։

Նրա պայմանագիրը «Արսենալի» հետ նախատեսված է մինչև 2023 թվականի ամառը։