«Արսենալն» առաջին առաջրկն է կատարել «Ինտերի» արգենտինացի հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերի գնման համար, հայտնում է Mirror-ը:
Աղբյուրի համաձայն՝ «զինագործները» ֆուտբոլիստի գործակալի հետ քննարկել են նաև ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում նրա հնարավոր տեղափոխությունը:
Չնայած Մարտինեսը մի քանի ամիս առաջ համաձայնության է եկել պայմանագրի երկարաձգման մասին, իտալական ակումբը պատրաստ է բաժանվել իր ֆուտբոլիստից, եթե պատշաճ գումար ստանա նրա տրանսֆերի դիմաց: