«Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին ակնարկել է Իտալիայի հավաքականում իր կարիերան ավարտելու մասին:
«Այժմ Իտալիայի պատմությունը կգրեն ուրիշները, և այդ պատմությունը փառավոր կլինի: Հուսով եմ, որ նրանք մեկ անգամ չէ, որ կզգան այն էմոցիաները, որոնք մենք ապրեցինք նախորդ ամռանը: FORZA AZZURRI!» – գրել է 37-ամյա խաղացողը սոցցանցերի իր էջերում։
Կյելինին Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2004 թվականից։ Կենտրոնական պաշտպանն ազգային թիմի կազմում իր հաշվին 116 հանդիպում և 8 գոլ ունի։ «Սկուադրա աձուրայի» հետ նա դարձել է Եվրոպայի 2020 թվականի չեմպիոն։
Հիշեցնենք, որ օրերս ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում Իտալիան պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային (0:1) և բաց կթողնի մրցաշարի եզրափակիչ փուլը: