Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Տիտեն մեկնաբանել է շրջանառվող այն լուրերը, որ ինքը բանակցություններ է վարում «Արսենալի» հետ:
«Ես ներողություն եմ խնդրում «Արսենալից», բայց տեղեկությունը մեր կողմից չի եղել և իրականության հետ կապ չունի։ Մեր օրերում ֆեյքերը շատ են, դա ինձ վրդովեցնում է։
Իմ ընտանիքը կարող է հանգիստ քնել, քանի որ ես արժանապատվություն և հարգանք ունեմ Բրազիլիայի հավաքականի նկատմամբ։ Շատ եմ ցավում, որ այս կեղծ տեղեկությունը դուրս եկավ հանրային դաշտ։ Բոլորին խնդրում եմ հանգստություն պահպանել, քանի որ ես գնահատում եմ պրոֆեսիոնալիզմը և գիտեմ, թե ինչ պատասխանատվություն է դրված ինձ վրա ազգային հավաքականի համար», – Տիտեի խոսքերն է մեջբերում Goal-ը։
Ավելի վաղ 60-ամյա մասնագետը հայտարարել էր, որ ԱԱ-2022-ից հետո կավարտի Բրազիլիայի հավաքականում աշխատանքը։