«Չելսիի» ավագ Սեզար Ասպիլիկուետան ցանկանում է ամռանը տեղափոխվել «Բարսելոնա»: Իսպանացուն դուր է գալիս կատալոնական ակումբի նախագիծը, որը նրան ներկայացրել է թիմի գլխավոր մարզիչ Չավին:
Ինչպես հայտնում է Mundo Deportivo-ն՜ պաշտպանն ավելի ու ավելի է հակված չերկարաձգել պայմանագիրը «Չելսիի» հետ, որը լրանում է մրցաշրջանի վերջում, և ընդունել «Բարսելոնայի» առաջարկը։ Հարկ է նշել, որ Ասպիլիկուետայի և լոնդոնյան ակումբի միջև պայմանագրում կա ավտոմատ երկարաձգման կետ, որն «ազնվականները» կարող են օգտագործել, որպեսզի պաշտպանի տրանսֆերի վաճառքից գումար ստանան:
Հիշեցնենք, որ 32-ամյա խաղացողը «Չելսիում» հանդես է գալիս 2012 թվականից: