Մադրիդի «Ռեալի» ֆուտբոլիստներ Կարիմ Բենզեման և Ֆերլան Մենդին դեռ չեն ապաքինվել վնասվածքներից:
«Ռեալը» շարունակում է նախապատրաստվել շաբաթ օրը կայանալիք Լա Լիգայի «Սելտայի» դեմ խաղին։
Երկու ֆրանսիացիներն էլ վնասվածքների պատճառով բաց են թողել «Բարսելոնայի» դեմ նախորդ տուրի հանդիպումը (0:4):
Այսօր նրանք անհատական մարզում են անցկացրել, սակայն նրանց մասնակցությունն առաջիկա խաղին հարցականի տակ է։
Մադրիդի «Ռեալը» ապրիլի 2-ին արտագնա հանդիպում կանցկացնի «Սելտայի» հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:30-ին: