Իսպանիայի հավաքականի և Մադրիդի «Ռեալի» լեգենդար նախկին հարձակվող Ռաուլ Գոնսալեսը խոսել է «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավի Էրնանդեսի կատարած աշխատանքի մասին։
Նշենք, որ ինքը՝ Ռաուլը, ներկայումս «արքայական» ակումբի երկրորդ թիմի՝ «Կաստիլյայի» գլխավոր մարզիչն է։
«Չավին մարզիչ է դարձել, երբ նա դեռ ֆուտբոլիստ էր: Նա հիմա շատ լավն է: Դա լավ ներկայի և հիանալի ապագայի խառնուրդ է: Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի: Կիրքը նրա հաղթաթուղթն է: Վստահ եմ, որ նա մեծ հաջողությունների կհասնի»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում Marca պարբերականը։