Ռաուլ. «Իհարկե ես պատկերացնում եմ, թե ինչպես «Ռեալը» «Չելսիին» դուրս կթողնի ՉԼ-ից»

Մադրիդի «Ռեալի» նախկին հարձակվող Ռաուլն անդրադարձել է Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակչի՝ «Չելսիի» հետ մադրիդյան ակումբի առաջիկա հանդիպմանը:

«Իհարկե, ես պատկերացնում եմ, թե ինչպես է «Ռեալը» պայքարից դուրս թողնում «Չելսիին»: Մենք Լա Լիգայում 1-ին տեղում ենք և հասել ենք Չեմպիոնների Լիգայի քառորդ եզրափակիչ։ Թիմը պատրաստ է, և այժմ սկսվում է մրցաշրջանի ամենագրավիչ փուլը։ Հիմա ամեն ինչ կորոշվի, և ժամանակն է վայելել խաղը»,- Ռաուլի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Թիմերի միջև առաջին հանդիպումը կկայանա ապրիլի 6-ին Լոնդոնում։