Կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը Դանիայի հավաքականի ավագը կլինի մարտի 29-ին կայանալիք Սերբիայի ընտրանու դեմ ընկերական խաղում:
30-ամյա ֆուտբոլիստի համար դա կլինի առաջին խաղը «Պարկեն» մարզադաշտում՝ սրտի կանգից հետո։
Հիշեցնենք ,որ նախորդ տարվա հունիսի 12-ին Կոպենհագենի մարզադաշտում Ֆինլանդիայի հավաքականի հետ Եվրոպայի առաջնության հանդիպման ժամանակ Էրիկսենը կորցրել էր գիտակցությունը և սրտի կաթված ստացել։
Կիսապաշտպանի վերադարձը Դանիայի հավաքական տեղի ունեցավ մարտի 27-ին, երբ նա Հոլանդիայի հետ ընկերական խաղում դուրս եկավ փոխարինման: