ՊՍԺ-ն հետաքրքրված է հարձակվողներ Պաուլո Դիբալայի և Ուսման Դեմբելեի ծառայություններով, հայտնում է L’Equipe-ը։
Աղբյուրի համաձայն՝ փարիզյան ակումբը ուշադիր հետևում է ֆուտբոլիստների խաղին։
Հիշեցնենք, որ երկու հարձակվողների գործող պայմանագրերի ժամկետներն ավարտվում են 2022 թվականի հունիսի 30-ին։
Այսպիսով, երկու ֆուտբոլիստներն էլ ազատ գործակալի կարգավիճակով կարող են հեռանալ իրենց ներկայիս ակումբներից։
Ընթացիկ մրցաշրջանում Դիբալան «Յուվենտուսի» կազմում անցկացրած 29 խաղում դարձել է 13 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Դեմբելեն «Բարսելոնայի» կազմում անցկացրած 21 խաղում դարձել է 2 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: