ՊՍԺ-ի նախագահը կարծում է, որ Fair Play-ի նոր կանոնները վտանգի տակ են դնում ակումբի ապագան

ՊՍԺ-ի նախագահ Նասեր Ալ-Խելաիֆին կոչ է արել մեղմացնել ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները, հաղորդում է As-ը։

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ ՈւԵՖԱ-ն սահմանել է ծախսերի վերահսկման մեխանիզմ՝ հարուստ թիմերի ծախսերը սահմանափակելու համար, որոնք չպետք է գերազանցեն եկամտի 70%-ը։

Եվրոպական ակումբների ասոցիացիայի նիստում քննարկվել են այս մեխանիզմի ներդրման հետևանքները։ Չնայած այն հանգամանքին, որ բոլոր ակումբները կողմ են եղել այս կանոնին, Ալ-Խելաիֆին դեմ է հանդես եկել և փորձել է է մեղմել պայմանները։ Նրա կարծիքով՝ այդ միջոցների ներդրումը վտանգի տակ կդնի ՊՍԺ-ի շեյխերի ղեկավարումը։