«Արսենալի» նախկին պաշտպան Նաչո Մոնրեալը խոստովանել է, որ կիսապաշտպան Մեսութ Օզիլը լոնդոնյան ակումբի մյուս խաղացողների հետ կոնֆլիկտ է ունեցել:
«Օզիլի խնդիրը նրանում էր էր, որ նա կոնֆլիկտի մեջ էր բոլորի հետ: Վենգերի օրոք ամեն ինչ վատ ավարտվեց, վերջին խաղերին նա չմասնակցեց։ Հետո Էմերին փորձեց նրան դարձնել թիմի առաջատար։
Այնժամ Մեսութը շատ էր խաղում, բայց մարզիչը հասկացավ, որ կան այլ ֆուտբոլիստներ, ովքեր ավելի լավ մարզավիճակում են։ Օզիլը թիմի լավագույն խաղացողներից էր, ամենաբարձր վարձատրվողներից մեկը, բայց բոլորը տեսան, որ նա չի բավարարում անհրաժեշտ մակարդակին»,- Մոնրեալի խոսքերն է մեջբերում FourFourTwo-ն: