Մարտին Բրեյթուեյթը կհեռանա «Բարսելոնայից»

Հարձակվող Մարտին Բրեյթուեյթը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանի ավարտից հետո կհեռանա «Բարսելոնայից»:

Լրագրող Իվան Սան-Անտոնիոյի տեղեկություններով՝ կատալոնական ակումբը ցանկանում է գտնել լուծում, որը կբավարարի երկու կողմերին։ Ակումբում հասկանում են, որ դանիացու նկատմամբ հետաքրքրություն կա, հատկապես Պրեմիեր Լիգայի ակումբների կողմից։

Ըստ աղբյուրի՝ 30-ամյա խաղացողը գիտի, որ պետք է նոր ակումբ գտնի կարիերան շարունակելու համար։

Նշվում է, որ Բրեյթուեյթը ոչ մի խնդիր չի ունենա հեռանալու հարցում, քանի որ Դանիայի հավաքականը նվաճել է աշխարհի առաջնության ուղեգիր, և նա պետք է խաղա, որպեսզի լավ մարզավիճակով մոտենա մրցաշարին: