Լուիս Էնրիկեն հերքել է «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելու մասին լուրերը

Իսպանիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն մեկնաբանել է լուրերն այն մասին, որ կարող է գլխավորել «Մանչեսթեր Յունայթեդը»:

«Ես Քաթարում կլինեմ Իսպանիայի հավաքականի հետ: Թե ինչ կլինի հետո, կտեսնենք: Էլ ի՞նչ կասկածներ կարող են լինել։ Քանի անգամ պետք է կրկնեմ: Հիմա չկա այնպիսի աշխատանք, որն ինձ ավելի շատ կհետաքրքրի, քան իմ երկիրը Քաթարում կայանալիք աշխարհի առաջնությունում ներկայացնելը»,- Էնրիկեին է ցիտում Goal-ը:

Ավելի վաղ նշվում էր, որ 51-ամյա մասնագետը շուտով կարող է երկարաձգել պայմանագիրն Իսպանիայի հավաքականի հետ՝ կնքելով մինչև 2024 թվականը նախատեսված նոր համաձայնագիր։