Իտալիայի հավաքականի պաշտպան Լեոնարդո Բոնուչչին ասել է, որ ԱԱ-2022-ի ուղեգիր նվաճելու համար փլեյ-օֆֆի համակարգն աբսուրդային է:
Իտալիայի հավաքականն աշխարհի առաջնության ընտրական փուլի խմբային փուլի 8 խաղում վաստակեց 16 միավոր և C խմբում զբաղեցրեց 2-րդ տեղը՝ հաղթելով 4 հանդիպումներում և 4 խաղում խաղալով ոչ-ոքի։ Աշխարհի առաջնության ուղեգիր նվաճելու համար փլեյ-օֆֆի կիսաեզրափակիչ խաղում «Սկուադրա աձուրան» 0։1 հաշվով զիջեց Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն։
«Մենք ընդամենը մեկ հանդիպում ենք անցկացրել, դա աբսուրդային համակարգ է։ Կան թիմեր, որոնք 4-5 խաղում պարտվելուց հետո որակավորվել են, իսկ մենք դուրս մնացինք միայն մեկ խաղում պարտվելուց հետո։ Սա իսկական անհեթեթություն է։
Ակնհայտ է, որ կանոններն արդարացում չեն, մենք, իհարկե, պետք է ավելի լավ աշխատեինք: Շատ մտքեր կային մեր գլխում: Իհարկե, Եվրո-2020-ից հետո մենք մի փոքր կորցրել էինք մեզ»,- Բոնուչչիի խոսքերն է մեջբերում Goal-ը: