Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն հեշտ մրցակից չի համարում.
Այսօր պորտուգալացիներն ԱԱ-2022-ի ընտրական փուլի փլեյ-օֆֆի եզրափակչում կհյուրընկալեն Հս. Մակեդոնիային:
«Մենք պետք է խաղանք Հյուսիսային Մակեդոնիայի հետ, և մարդիկ հավանաբար կարծում են, որ Պորտուգալիայի համար ավելի հեշտ կլինի:
Իմ կարծիքով՝ մեզ շատ բարդ հանդիպում է սպասվում, քանի որ եթե Հյուսիսային Մակեդոնիան արդեն այստեղ է, ուրեմն դա արժանիորեն է:
Այնուամենայնիվ, ես հավատում եմ, որ եթե մենք ցույց տանք մեր լավագույն մակարդակը՝ մարզադաշտի լիակատար աջակցությամբ, ապա կարծում եմ, որ դրական արդյունքի կհասնենք»,- Ռոնալդուի խոսքերն է մեջբերում The Guardian-ը: