«Յուվենտուսը» ծրագրում է նոր պայմանագիր կնքել իր դարպասապահի հետ

«Յուվենտուսի» դարպասապահ Մատիա Պերինը մոտ է «բյանկոներիների» հետ նոր պայմանագրի վերաբերյալ համաձայնության գալուն, հաղորդում է Calciomercato.it-ը։

Ըստ աղբյուրի՝ կողմերն արդեն բանակցություններ են վարում համաձայնագրի երկարաձգման շուրջ։ 29-ամյա խաղացողի հետ գործող պայմանագրի ժամկետը լրանում է այս տարվա ամռանը, իսկ նորը նախատեսված կլինի մինչև 2024 թվականը:

Հիշեցնենք, որ Պերինը «Յուվենտուս» է տեղափոխվել 2018 թվականին «Ջենոայից»: Այս մրցաշրջանում իտալացին «Ծեր սինյորայի» կազմում մասնակցել է 8 հանդիպման բոլոր մրցաշարերում։