«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է «Ատլետիկոյի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ժոաու Ֆելիշի մասին։
«Ինձ իսկապես դուր է գալիս նա: Նրա գործակալը գիտի այդ մասին։ Ֆելիշը հիանալի ֆուտբոլիստ է:
Դա ճիշտ է, որ Գրիզմանի հետ փոխանակում կատարելու հնարավորություն կար։ Մենք փորձեցինք ձեռք բերել Ֆելիշին, բայց «Ատլետիկոն» չի ցանկանում բաժանվել նրանից»,- ասել է Լապորտան RAC1-ին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ պորտուգալացին կարող է հեռանալ «Ատլետիկոյից», եթե ակումբը չհայտնվի Չեմպիոնների Լիգայում։ 28 տուրից հետո մադրիդցիները 51 միավորով Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում են։
Ֆելիշն այս մրցաշրջանում ընդհանուր առմամբ անցկացրել է 27 խաղ և իր ակտիվում ունի 7 գոլ և 5 ասիստ: