«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան հայտարարել է, որ ակումբը չի բանակցում հարձակվող Լիոնել Մեսսիի վերադարձի վերաբերյալ, ով 2021 թվականի ամռանը տեղափոխվեց ՊՍԺ:
«Իմ շփումը Մեսսիի հետ այլևս այնքան էլ հարթ չէ, բայց ես ուրախ կլինեմ տեսնել նրան մեր նոր մարզադաշտի բացման ժամանակ (խոսքը «Կամպ Նոուի» վերակառուցման մասին է): «Կամպ Նոուն» միշտ կլինի նրա տունը:
Նրա՝ «Բարսելոնա» հնարավոր վերադարձի մասին առայժմ բանակցություններ չկան։ Մենք չենք դիտարկում այդ հնարավորությունը։
Ես ոչ մի հաղորդագրություն չեմ ստացել Մեսսիից կամ գործակալից նրա հնարավոր վերադարձի վերաբերյալ։ Ներկա պահին մենք չենք բարձրացնում այդ հարցը», – Լապորտայի խոսքերն է մեջբերում ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի թվիթերյան էջը: