Ջասթին Կլյուվերտն ամենայն հավանականությամբ չի վերադառնա «Ռոմա»

«Նիսը» ցանկանում է գնել «Ռոմայի» հարձակվող Ջասթին Կլյուվերտին, հայտնում է La Gazzetta dello Sport-ը:

Այս մրցաշրջանում հոլանդացի ֆուտբոլիստը, ով ֆրանսիական ակումբում հանդես է գալիս վարձակալական հիմունքներով, ընդհանուր առմամբ մասնակցել է 20 հանդիպման, որոնցում դարձել է 5 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Կողմերի միջև պայմանագրում ներառված է կետ, ըստ որի «Նիսը» կարող է 35 միլիոն եվրոյով գնել հարձակվողի տրանֆերը: 

Ավելի վաղ Կլյուվերտը հանդես է եկել Ամստերդամի «Այաքսում» և գերմանական «Լայպցիգում»։