Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը աջակցել է «Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերին։ Երկրպագուները դժգոհ են ակումբում նրա խաղից։
«Նա մեզ հասցրեց աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ և Եվրոպայի առաջնության եզրափակիչ, չեմ կասկածում, որ նա ավելի քան ունակ է խաղալ ամենաբարձր մակարդակով։
«Մանչեսթեր Յունայթեդը» բարդ շրջան է ապրում՝ բազմաթիվ պատճառներով։ Դա չի նշանակում, որ կարող ես մի քանի տարի վատ մարզավիճակում լինել ու չնայած դրան՝ հայտնվել ազգային հավաքականում։ Երբեմն ամեն ինչ կախված է տվյալ դիրքի համար մրցակցությունից: Մենք ունեինք հարձակվողներ, ովքեր վատ մարզավիճակում էին, բայց նրանց դիրքում կային փոխարինողներ: Այնպես որ, դա հեշտ որոշում չէ»,- ասել է Սաութգեյթը SkySport-ին:
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա պաշտպանը Պրեմիեր Լիգայում անցկացրել է 24 հանդիպում՝ դառնալով 1 գոլի հեղինակ: «Մանչեսթեր Յունայթեդն» ԱՊԼ-ում 6-րդ տեղում է։