Էլիֆ Էլմաս. «Մեզ 90 րոպե է բաժանում մեր մանկության երազանքի իրականացումից»

Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի կիսապաշտպան Էլիֆ Էլմասը կիսվել է ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարի փլեյ-օֆֆի՝ Պորտուգալիայի հավաքականի հետ եզրափակիչ խաղից ունեցած իր սպասելիքներով։

«Սա կլինի ամենադժվար, բայց ամենակարևոր հանդիպումներից մեկը բոլորիս համար: Մեզ 90 րոպե է բաժանում մեր մանկության երազանքի իրականացումից։ Դա ամբողջ Հյուսիսային Մակեդոնիայի երազանքն է։ Մենք չենք կարող բաց թողնել նման հնարավորությունը և պետք է մինչև վերջ պայքարենք»,- Էլմասի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։

Պորտուգալիա – Հյուսիսային Մակեդոնիա հանդիպումը կկայանա այսօր։ Այն տեղի կունենա Պորտուի «Դրագաու» մարզադաշտում։ Խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին։