«Բրենթֆորդը» ցանկանում է թիմում պահել Քրիստիան Էրիկսենին

«Բրենթֆորդը» մտադիր է երկարաձգել պայմանագիրը կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենի հետ, հայտնում է The Times-ը: Նշենք, որ գործող համաձայնագիրը նախատեսված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ անգլիական ակումբում վստահ են, որ դանիացին կհամաձայնի նոր պայմանագիր կնքել, եթե Պրեմիեր Լիգայի թոփ-6 թիմերից տեղափոխվելու առաջարկներ չունենա։

Հիշեցնենք, որ Էրիկսենը հունվարի վերջին տեղափոխվեց «Բրենթֆորդ»՝ ազատ գործակալի կարգավիճակով այն բանից հետո, երբ Եվրո-2020-ում սրտի կանգի միջադեպից հետո նա անցել էր ամբողջական վերականգնողական կուրս:

30-ամյա ֆուտբոլիստն արդեն 3 հանդիպման է մասնակցել նոր ակումբի կազմում և դարձել 1 գոլային փոխանցման հեղինակ: