«Բավարիան» կարող է հրաժարվել Քրիստոֆեր Նկունկուի տրանսֆերից

«Բավարիան» կարող է հրաժարվել «Լայպցիգի» հարձակողական ոճի կիսապաշտպան Քրիստոֆեր Նկունկուի հետ պայմանագիր կնքելու գաղափարից, հայտնում է լրագրող Քրիստիան Ֆալկը:

Աղբյուրի համաձայն՝ մյունխենյան ակումբին չի գոհացնում այն ​​գինը, որ «Լայպցիգը» պահանջում է ֆրանսիացի ֆուտբոլիստի տրանսֆերի համար։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ ամռանը կիսապաշտպանը կարող է հեռանալ գերմանական ակումբից առնվազն 60 միլիոն եվրոյի դիմաց։ Կողմերի միջև համաձայնագրում հրաժարագնի մասին կետ չկա:

24-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և ՊՍԺ-ն։ Այս մրցաշրջանում Նկունկուն «Լայպցիգի» կազմում մասնակցած 36 խաղում դարձել է 25 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ։