«Արսենալը» և «Նապոլին» հետաքրքրված են «Ֆեյենորդի» հարձակվող Լուիս Սինիստերայի ծառայություններով, հայտնում է Corriere dello Sport-ը:
Աղբյուրի համաձայն՝ 22-ամյա ռմբարկուն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է փոխել ակումբային գրանցումը։ Կոլումբիացի ֆուտբոլիստի տրանսֆերը հավակնում են ձեռք բերել նաև Մադրիդի «Ատլետիկոն» և Լևերկուզենի «Բայերը»:
2021/22 մրցաշրջանում Սինիստերան «Ֆեյենորդի» կազմում անցկացրած 38 խաղում դարձել է 18 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt.com-ը հարձակվողի տրանսֆերային արժեքը գնահատում է 18 միլիոն եվրո։