«Արսենալը» բանակցություններ է վարել «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի գործակալի հետ, հայտնում է Calciomercato-ն:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխությամբ հետաքրքրված է նաև Մադրիդի «Ատլետիկոն»։
Transfermarkt պորտալի տվյալներով՝ 24-ամյա խաղացողի տրանսֆերային արժեքը կազմում է 70 միլիոն եվրո։ Հարձակվողի պայմանագիրն «Ինտերի» հետ ավարտվում է 2026 թվականին։
Ընթացիկ մրցաշրջանում Լաուտարոն բոլոր մրցաշարերում մասնակցած 39 խաղում դարձել է 16 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։