Ալեքսանդր Զինչենկոն կարող է փոխել ակումբային գրանցումը

«Մանչեսթեր Սիթիի» ուկրաինացի պաշտպան Ալեքսանդր Զինչենկոն հետաքրքրված է «Վեսթ Հեմ» տեղափոխվելու հնարավորությամբ, հայտնում է Claret & Hugh-ը:

Նշվում է, որ «մրճահարների» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը նրա խաղի մեծ երկրպագու է:

Ուկրաինացու հնարավոր տրանսֆերը գնահատվում է 40 միլիոն ֆունտ ստերլինգ:

Զինչենկոն ևս դեմ չէ տեղափոխությանը, քանի որ «Վեսթ Հեմում» կարող է վերամիավորվել մեկ այլ ուկրաինացի Անդրեյ Յարմոլենկոյի հետ: