Ուեյն Ռունին պատմել է իր և Սըր Ալեքս Ֆերգյուսոնի առաջին հեռախոսազրույցի մասին

Ուեյն Ռունին խոստովանել է, որ մանուկ հասակում չի ցանկացել պայմանագիր կնքել «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

«Սըր Ալեքս Ֆերգյուսոնը ցանկանում էր ինձ հետ պայմանագիր կնքել, երբ ես դեռ 16 տարեկան էի:

Ես ասացի նրան, որ գնա գրողի ծոցը, որովհետև ես ուզում եմ խաղալ «Էվերթոնում»:

Հետո՝ ժամանակի ընթացքում,  հասկացա, որ ցանկանում եմ խաղալ Ֆերգյուսոնի գլխավորությամբ:»,- ասել է Ռունին:

Ուեյն Ռունին «Մանչեսթեր Յունայթեդում» խաղացել է 2004-2017 թվականներին՝ թիմի հետ նվաճելով 16 տիտղոս:

Անգլիացին մանկունիական ակումբի պատմության լավագույն ռմբարկուն է՝ 559 խաղում խփած 253 գոլով: