Իտալիայի հավաքականի գլխավոր մարզիչ Ռոբերտո Մանչինին հայտարարել է, որ չի հեռանա ազգային թիմից՝ չնայած ԱԱ-2022-ից «Սկուադրա աձուրայի» դուրս մնալուն:
«Մենք պետք է սկսենք սկզբից: Մենք խոսել ենք FIGC-ի նախագահի հետ, մենք նույն կերպ ենք նայում իրավիճակին: Այժմ եկեք մտածենք Թուրքիայի հետ խաղի մասին, հետո հանգիստ քննարկենք, թե ինչը կարելի է բարելավել։ Ես ցանկանում էի հաղթել Եվրոպայի և աշխարհի առաջնություններում, բայց հիմա պետք է մի կողմ դնել աշխարհի առաջնության մասին մտքերը։
Ինձ դուր է գալիս այս աշխատանքը և ես ուզում եմ տղաների հետ ինչ-որ կարևոր բանի հասնել։ Բացի հիասթափությունից, մնացած ամեն ինչ շարունակվում է այնպես, ինչպես կար»,- Մանչինիի խոսքերն է մեջբերում FIGC-ի պաշտոնական կայքը: