Օրելիեն Տչուամենին խոսել է ՊՍԺ-ի մասին

«Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Տչուամենին կիսվել է «Պարի Սեն Ժերմենի» մասին իր կարծիքով.

ՊՍԺ-ն թոփ-ակումբ է, քաթարցիների օրոք մեծ ներդրումներ արվեցին, և ակումբը լուրջ առաջընթաց գրանցեց։

Ցավոք սրտի, նրանց դեռ չի հաջողվել հաղթել Չեմպիոնների Լիգայում, իհարկե, նրանք ցանկանում են չեմպիոն հռչակվել միջազգային ասպարեզում։

Հուսով եմ, որ դա նրանց կհաջողվի»,- ասել է ֆրանսիացին։