«Մանչեսթեր Յունայթեդը» կողմնորոշվել է իր գլխավոր տրանսֆերային նպատակի հարցում

«Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարներն առաջնահերթություն են տվել «Լացիոյի» կիսապաշտպան Սերգեյ Միլինկովիչ-Սավիչի տրանսֆերին այս ամառ, հայտնում է Manchester Evening-ը:

Անցյալ ամառ բրիտանացիները փորձեցին պայմանագիր կնքել սերբի հետ, սակայն բանակցությունները ձախողվեցին:

«Լացիոն» տրանսֆերի համար պահանջել է ավելի քան 100 միլիոն եվրո։

Ըստ իտալական լրատվամիջոցների՝ 27-ամյա կիսապաշտպանով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»։

Միլինկովիչ-Սավիչի պայմանագիրը հռոմեական ակումբի հետ նախատեսված է մինչև 2024 թվականի ամառը։

Ընթացիկ մրցաշրջանում սերբ կիսապաշտպանը «Լացիոյի» կազմում բոլոր մրցաշարերում անցկացրել է 39 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 10 գոլային փոխանցման հեղինակ: