«Մանչեսթեր Սիթին» կիսապաշտպան Ռոդրիին առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, հայտնում է Daily Mail-ը:
Ֆուտբոլիստի գործող պայմանագրի ժամկետը լրանում է 2025 թվականին։
Ակումբը ցանկանում է երկարաձգել Ռոդրիի հետ պայմանագիրը ֆուտբոլիստի համար ավելի շահավետ պայմաններով:
Աղբյուրի համաձայն՝ «Սիթին» Ռոդրիին առաջարկում է շաբաթական 125 հազար ֆունտ ստեռլինգ՝ ներկայիս 70 հազար ֆունտի փոխարեն:
Պայմանագիրը կարող է երկարաձգվել մինչև 2026 թվականը։ Սպասվում է, որ 25-ամյա իսպանացին կընդունի «Սիթիի» առաջարկը:
Այս մրցաշրջանում կիսապաշտպանը մասնակցել է 24 հանդիպման, դարձել 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։