Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզիչ Լուի վան Գալը խոսել է «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզչի պաշտոնում Էրիկ տեն Հագի հնարավոր նշանակման մասին։
«Ես կարծում եմ, որ Էրիկ տեն Հագը հիանալի մարզիչ է, նա արդեն մի քանի անգամ ապացուցել է դա: Իսկ լավ մարզիչը միշտ հիանալի է «Մանչեսթեր Յունայթեդի» համար։
Սակայն «Մանչեսթեր Յունայթեդը» կոմերցիոն ակումբ է, մարզչի համար դժվար է այնտեղ որոշումներ կայացնելը: Ավելի լավ է գնալ ֆուտբոլային ակումբ։ Ես չեմ պատրաստվում նրան հրահանգել, նա կարող է ինձ զանգահարել, եթե ցանկանա։ Սակայն նա պետք է ընտրի ոչ թե կոմերցիոն, այլ ֆուտբոլային ակումբ»,- Վան Գալի խոսքերն է մեջբերում AD-ը: