Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Պաուլո Դիբալան

«Յուվենտուսի» հարձակվող Պաուլո Դիբալան, ամենայն հավանականությամբ, ամռանը կհեռանա թուրինյան ակումբից՝ ազատ գործակալի կարգավիճակով:

Ներկա պահին արգենտինացի ֆուտբոլիստի հետ մտադիր են պայմանագիր կնքել միանգամից մի քանի ակումբներ, սակայն ինքը՝ հարձակվողը հակված է տեղափոխվել «Ատլետիկո»։

Դիբալայի ցանկության մեջ առանցքային դեր է խաղում այն գործոնը, որ մադրիդյան ակումբը գլխավորում է արգենտինացի մարզիչ Դիեգո Սիմեոնեն, հայտնում է Mundo Deportivo-ն:

Հիշեցնենք, որ 28-ամյա ռմբարկուի պայմանագիրը «Յուվենտուսի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին։