Ջորջիո Կյելինին մոտ է «Յուվենտուսը» լքելուն

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ջորջիո Կյելինին կարող է հեռանալ ակումբից հաջորդ տրանսֆերային պատուհանի ժամանակ՝ տեղափոխվելով Ամերիկյան Լիգայի, որևէ թիմ հայտնում է Football Italia-ն։

Անցյալ ամառ վետերան կենտրոնական պաշտպանը երկարաձգեց պայմանագիրը ակումբի հետ մինչև 2023 թվականը, սակայն Իտալիայի դուրս մնալը Աշխարհի առաջնության փլեյ-օֆֆից կարող է համոզել նրան վաղաժամ ավարտել ելույթները, նաև ակումբում: