Ֆրանկո Ֆոդան կլքի Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։
Ինչպես հայտնում է երկրի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը՝ 55-ամյա մասնագետի համար Ավստրիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում վերջին հանդիպումը կլինի Շոտլանդիայի հետ ընկերական խաղը։
Ֆոդան Ավստրիայի հավաքականը մարզում է 2017 թվականից։ Նրա գլխավորությամբ թիմը հասավ Եվրո 2020, որտեղ 1/8 եզրափակչում պարտվեց Իտալիային։
ԱԱ-2022-ի ընտրական մրցաշարում ավստրիացիները կիսաեզրափակիչ անցումային խաղում պարտվեցին Ուելսի ընտրանուն (1:2):