Ֆրանսեսկ Ֆաբրեգաս. «Մեսսիին պետք է աջակցել, այլ ոչ թե ճնշել»

«Մոնակոյի» կիսապաշտպան Ֆրանսեսկ Ֆաբրեգասը խոսել է ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի հասցեին հնչող քննադատությունների մասին։

«Մեսսին լավագույն ֆուտբոլիստն է բոլորից, ում հետ ես երբևէ խաղացել եմ։

Ինձ նույնպես սուլել են, կարիերայիս ընթացքում դա բնական է։

ՊՍԺ-ի երկրպագուները ճնշում են գործադրում ֆուտբոլիստների վրա, բայց Լեոն նոր է տեղափոխվել ակումբ, նա պետք է ադապտացվի։

ՊՍԺ-ում այդ մակարդակի ֆուտբոլիստ երբևէ չի եղել։ Նրան պետք է աջակցել, այլ ոչ թե ճնշել»,- Ֆաբրեգասի խոսքն է հաղորդում Marca-ն։

Ընթացիկ մրցաշրջանում 34-ամյա արգենտինացին ՊՍԺ-ի կազմում անցկացրած 26 խաղում դարձել է 7 գոլի ու 11 գոլային փոխանցման հեղինակ։

Նրա գործող պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2023 թվականը։