«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդի ծառայություններով հետաքրքրված են մի քանի թոփ-ակումբներ: Անգլիացի ֆուտբոլիստին ցանկանում են հրավիրել «Արսենալը», «Բարսելոնան» և ՊՍԺ-ն, հայտնում է Daily Mail-ը:
Ռեշֆորդը «Յունայթեդի» սան է, 2021/22 մրցաշրջանում նա թիմի կազմում անցկացրած 24 խաղում դարձել է 5 գոլի և 2 գոլային փոխանցման հեղինակ։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ 24-ամյա խաղացողը կարող է հեռանալ ակումբից՝ խաղային պրակտիկայի բացակայության պատճառով։
Հարձակվողի գործող պայմանագիրը «կարմիր սատանաների» հետ ավարտվում է 2023 թվականի ամռանը: Transfermarkt.com պորտալը նրա տրանսֆերը գնահատում է 85 միլիոն եվրո: