«Էվերթոնը» դիտարկում է անգլիացի կիսապաշտպան Դելե Ալլիին վաճառելու հնարավորությունը, հայտնում է The Mirror-ը։
Աղբյուրի տեղեկություններով՝ ակումբը ամռանը կարող է վաճառքի հանել 25-ամյա ֆուտբոլիստին։
Ֆուտբոլիստի պայմանագիրն ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2024 թվականի հունիսի 30-ը։
Այս մրցաշրջանում Ալին «Էվերթոնի» կազմում անցկացրել է 6 հանդիպում և դեռ գոլ չի խփել: