«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան թիմակից Խուան Մատային անվանել է իր լավագույն ընկերներից մեկը։
«Ես կասեի, որ Խուան Մատան իմ լավագույն ընկերն է։ Ես նրան ճանաչում եմ երկար տարիներ, ուստի մենք շատ լավ հարաբերություններ ունենք»,- դարպասապահի խոսքերն է փոխանցում «Մանչեսթեր Յունայթեդի» կայքը։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Խեան Պրեմիեր լիգայում անցկացրել է 29 հանդիպում՝ 7 անառիկ պահելով դարպասը։