«Ատլետիկոն» ցանկանում է թիմ վերադարձնել իր նախկին ֆուտբոլիստին

«Ատլետիկոն» պատրաստ է գնել ֆրանսիացի հարձակվող Անտուան ​​Գրիզմանին։

Ըստ El Desmarque-ի՝ մադրիդյան ակումբը մտադիր է ֆուտբոլիստի համար 40 միլիոն եվրո առաջարկել Գրիզմանի ներկայիս ակումբին՝ «Բարսելոնային»։

Հիշեցնենք, որ Անտուան ​​Գրիզմանը ներկայումս, վարձավճարով հանդես է գալիս «Ատլետիկոյի» կազմում:

Այս մրցաշրջանում Գրիզմանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 28 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ։