«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքը պատկանում է Մադրիդի «Ատլետիկոյին», խոստովանել է, որ կցանկանար մնալ թուրինյան ակումբում։
«Ես ցանկանում եմ մնալ «Յուվենտուսում», բայց ապագան ինձնից կախված չէ: Նույնիսկ եթե չկարողանամ մնալ Թուրինում, ես դեռ կմնամ այս թիմի հավատարիմ երկրպագուն»,- իսպանացու խոսքերն է մեջբերում AS-ը։
Ընթացիկ մրցաշրջանում 29-ամյա ֆուտբոլիստն Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ: