«Ասթոն Վիլայի» գլխավոր մարզիչ Սթիվեն Ջերարդը կարծիք է հայտնել «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Չավիի մասին։
«Կարծում եմ, որ Չավիի նշանակումը իդեալական որոշում էր «Բարսելոնայի» համար։ Նա այն մարդն է, ով կրում է «Բարսելոնայի» ԴՆԹ-ն իր արյան մեջ։
«Բարսելոնան» «Ռեալի» դեմ խաղում հրաշալի արդյունքի հասավ։ Որպես «Բարսայի» երկրպագու՝ հաճելի է տեսնելը, որ նրանց մոտ ամեն բան լավ է»,- Ջերարդի խոսքն է հաղորդում Mundo Deportivo-ն